Արդեն մի քանի օր է, ինչ ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը եւ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը իրավապահների ուշադրության կենտրոնում են: «Ժողովուրդ» օրաթերթին քրեական գործով վկայի կարգավիճակով հարցաքննված եւ իրավապահներին ցուցմունք տված անձանց հայտարարություններից մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես ի՞նչ են զրուցել ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը եւ ՀՔԾ քննիչները:
Ըստ ՀՔԾ-ի` Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-300-րդ հոդվածի 1-ին մասով` իշխանություն յուրացնելը, եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով` պաշտոնեական կեղծիքի համար: ՀՔԾ-ն տեղեկացրեց, որ Բաբայանը 2018 թվականին օժանդակել է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն, ինչպես նաեւ կատարել է պաշտոնեական կեղծիք: Նույն քրեական գործի շրջանակներում որպես կասկածյալ է ներգրավվել ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը` իշխանությունը յուրացնելու կասկածանքով:
Իրավապահների ներկայացմամբ` Արսեն Բաբայանը պայմաններ` կեղծ հիմքեր է ստեղծել Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու նպատակով ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի` 2018 թվականի մարտի 2-ին ստորագրած ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմում ներկայացնելու մասին հայտարարությունը հրապարակելու համար, որն էլ իրհերթինհիմք է հանդիսացել վերջինիս լիազորությունները դադարեցնելու, իսկ հետագայում` այդ թափուր պաշտոնում Հրայր Թովմասյանին առաջադրելու ու նշանակելու գործընթացի համար: Արդյունքում հոկտեմբերի 21-ին դատարանի որոշմամբ կալանավորվեց Արսեն Բաբայանը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` քրեական գործի շրջանակներում ՀՔԾ-ն հարցաքննության է հրավիրել նաեւ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանին եւ կոնկրետ հարցադրումներ արել, թե արդյոք տեղյակ եղել է դիմումի ճակատագրից. ե՞րբ եւ ո՞վ է տեղյակ եղել, եւ, առհասարակ, ի՞նչ է հայտնի իրեն այդ գործընթացից:
Հոկտեմբերի 24-ին ՀՔԾ-ում վկայի կարգավիճակով հարցաքննվել է նաեւ ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը: «Ժողովուրդ» օրաթերթին Գագիկ Հարությունյանի եւ ՀՔԾքննիչների զրույցից մանրամասներ են հայտնի դարձել:
Այսպիսով, մեզ հասած տեղեկությունների համաձայն`ՀՔԾ քննիչները հետաքրքրվել են Գագիկ Հարությունյանից, թե նա երբ է հրաժարական տվել, եւ ՍԴ-իցիր հրաժարականի դիմումը երբ է ուղարկվել Ազգային Ժողով: Ըստ իրավապահների համակարգից մեզ հասած լուրերի` Գագիկ Հարությունյանը պատասխանել է, որ դիմումը գրել է մարտի 1-ին, գրել է հրաժարականի տեքստը, իսկ, ահա,իրեն հայտնել են , որ հրաժարականի տեքստը Ազգային Ժողովին է հանձնվել մարտի 2-ին:
Այս հարցադրումներից հետո, ըստ էության,ՀՔԾքննիչը Գագիկ Հարությունյանին ներկայացրելէ Արսեն Բաբայանին մեղադրանք առաջադրելու` իշխանության յուրացման մեջ մեղադրելու բոլոր հանգամանքները, ինչին ի պատասխան` Գագիկ Հարությունյանը,հղում անելով մի շարք օրենքների, բավականին երկար` մի քանի էջպարզաբանում է ներկայացրել ՀՔԾքննիչին` հիմնավորելով,թե Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնի յուրացում չէր կարող լինել, ամեն ինչկատարվել է օրենքով: Գ. Հարությունյանը մանրամասն ներկայացրել է, թե որոնք են ՍԴ լիազորությունները, եւ ինչ է ենթադրում ՍԴ լիազորություններին տիրանալը: ՀՔԾ քննիչներն, ի դեպ, վերջինի սցուցմունքը որակել են դասախոսություն: Գ. Հարությունյանը զրույցի ավարտին էլ պնդել է ՝ այստեղ ՍԴ Նախագահի պաշտոնիյուրացում չէր կարող լինել:
Քնար Մանուկյան