ՖՈՏՈ. Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. կա 1 զոհ և վիրավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 11:00-ից 11:30-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել, որ Զոլաքար գյուղի 11-րդ փողոցում փոսի մեջ՝ հողաշերտի տակ, քաղաքացի է մնացել, իսկ մեկ հոգու էլ գյուղացիները իրենց ուժերով նշված վայրից դուրս են բերել և տեղափոխել «Մարտունի» բժշկական կենտրոն:

Դեպքի առավել մանրամասների շուրջ ArmLur.am-ը զրուցել է Զոլաքար համայնքի ղեկավար Արման Ղազարյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ համայնքում շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ 62-ամյա Հ. Հ.-ն իր անձնական կարիքների օգտագործման համար, փորձել է հին խողովակները փոսից դուրս բերել, որի պատճառով էլ հողաշերտը փլվել է և վերջինիս չկարողանալով դուրս բերել, մնալով հողաշերտի տակ, մահացել է:

Ըստ համայքնի ղեկավարի՝ աշխատակիցները նրան զգուշացրել են, որ ապահով չէ, կարիք չկա կյանքը վտանգի ենթարկել, սակայն 62-ամյա Հ. Հ.-ն վերջիններիս հորդորը չի լսել:

«Շատ լավ մարդ էր, ունի լավ ընտանիք, երեխաներ, թոռներ: Իսկ մյուս վիրավորն այդքան ծանր վնասվածքներ չի ստացել: Վիճակը կայուն է»,- հավելեց համայնքի ղեկավարը:

Լիդա Եղիազարյան

Լուսանկարները՝ shamshyan.com-ի:




Լրահոս