ՏԵՍԱՆՅՈՒԹ. 20 տարի անց ոճրագործն ուզում է ազատության մեջ հայտնվել. հոկտեմբերի 27-ը ականատեսների հուշերում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաղը լրանում է Հոկտեմբերի 27-ի ոճրագործության 20 տարին: 1999 թվականի հենց այդ օրը` կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, Ազգային ժողովում զինված խումբը՝ Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, ներխուժելով խորհրդարանի նիստերի դահլիճ, իրականացրեց աննախադեպ ոճրագործություն, ահաբեկչություն` ըստ էության գլխատելով պետությունը:

Դավադիր գնդակի զոհ դարձան 8 պետական գործիչներ` Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, խորհրդարանի փոխնախագահներ Յուրի Բախշյանը եւ Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը եւ Արմենակ Արմենակյանը, նախարար Լեոնարդ Պետրոսյանը:

ArmLur.am-ը ներկայացնում է հոկտեմբերի 27-ը ականատեսների հուշերում:

Մանրամասները` տեսանյութում

Սոնա Գրիգորյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս