Դավիթաշենում ծեծկռտուք է եղել դպրոցականների եւ ուսանողների միջեւ. 9 հոգի բերման է ենթարկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 24-ին Երևանի Դավիթաշեն վարչական շրջանում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի փաստով: Այդ օրը՝ ժամը 16:50-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն թաղամասում վիճաբանություն է տեղի ունենում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ վաշտի ծառայողները: Ոստիկանները պարզել են, որ վիճաբանությունը տեղի է ունեցել Դավիթշեն 2-րդ թաղամասում գտնվող զբոսայգում, որին մասնակցություն են ունեցել Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի բնակիչներ, 17-ամյա Նարեկ Շ.-ն, 16-ամյա Արսեն Խ.-ն, 16-ամյա Կարեն Բ.-ն, 16-ամյա Գագիկ Պ.-ն, 17-ամյա Ստեփան Ս.-ն, Սպիտակ քաղաքի բնակիչ, 15-ամյա Սերյոժա Հ.-ն, Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչներ, 16-ամյա Գագիկ Դ.-ն, 14-ամյա Մարատ Հ.-ն և 14-ամյա Նարեկ Գ.-ն:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում 




Լրահոս