Այսօր՝ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի դեպքերից 20 տարի անց, Երկրապահ կամավորական միության անդամերը՝ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ առավոտյան այցելեցին Կոմիտասի անվան պանթեոն, որտեղ ԱԺ նախկին նախագահ Կարեն Դեմիրճյանի գերեզմանն է, ապա Եռաբլուր զինվորական պանթեոն, որտեղ հարգանքի տուրք մատուցեցին սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին, ապա եկան Նորք Մարաշի Սուրբ Աստվածածին եկեղեցի՝ հարգանքի տուրք մատուցելու Արմենակ Արմենակյանի հիշատակին։
Այսօր ԵԿՄ անդամները կլինեն նաեւ Ազգային ժողովում։
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում։