Քանի դեռ ՀՀ-ում արդարադատության համակարգը չի կայացել, կա դատավորի նկատմամբ անվստահություն և օրենքի առջև բոլորը չեն հավասար, ուրեմն Նաիրի Հունանյանի դիմումը քննարկել չենք կարող։ Այսօր լրագրողների հետ զրույցում այսպիսի դիտարկում արեց հոկտեմբերի 27-ին սպանված Յուրի Բախշյանի կինը՝ Անահիտ Բախշյանը։
Բախշյանը նշեց, թե դեռ չգիտի՝ կգնա Արման Բաբաջանյանի հետ հանդիպման՝ իմանալու Նաիրի Հունանյանի հետ հանդիպման մանրամասները, թե ոչ։
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում։