
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել.
«Սա ոճրագործություն էր մեր պետականության դեմ
1999 թվականի հոկտեմբերի 27-ին, ինչպես և յուրաքանչյուր աշխատանքային օր, պատրաստվում էի դիտել Ա1-ի Այբ-Ֆե լրատվականի թողարկումը, որը սկսվելու էր 17:45: Սկզբում հաղորդեցին ԱԺ-ում տեղի ունեցած անհասկանալի իրադարձության մասին, այնուհետև հատուկ թողարկմամբ արդեն բոլորս իմացանք մեծագույն ողբերգության մասին, որի մասին ամեն անգամ հիշելով՝ նույն զգացումներն եմ ունենում:
Այս ոճրագործության հեղինակները հանցագործություն են կատարել մեր պետականության դեմ, որի հետևանքները դեռ քաղում ենք ու քաղելու ենք: Ըստ էության, այս քայլը հետ գցեց մեր պետականության զարգացումն առնվազն 2 տասնամյակով:
Յուրաքանչյուրիս պարտականությունն է թույլ չտալ նման ոճրագործության կրկնությունը…»