Ներկայացնում ենք Ժիրայր Սեֆիլյանի հարցաքննությունը, որը վարել է քննիչ Հ. Ասլանյանը:
Հ.16 ԺԻՐԱՅՐ ՍԻՄՈՆԻ ՍԵՖԻԼՅԱՆ
գ.թ. 53-56 ՉԻ ԱՇԽԱՏՈՒՄ 29.02.2000 ՔՆՆԻՉ Հ.ԱՍԼԱՆՅԱՆ
13.20-15.05
1990 թ. հուլիս ամսին Լիբանանից բնակության եմ տեղափոխվել Հայաստան:Հանդիսացել եմ ՀԸԴ անդամ մինչև 1999 թվականը:1990-94թթ. ընթացքում ՀԸԴ կամավորական ջոկատի կազմում,որպես ջոկատի հրամանա-
գ.թ. 53 հ. երես
տար, մասնակցել եմ ԼՂՀ ինքնապաշտպանական մարտերին,1992թ. ջոկատը վերակազմավորվեց գումարտակի,որը գտնվում էր ԼԶՀ ՊԲ-ի կազմում,մինչև 1994թ. դեկտեմբերամիսը հանդիսացել եմ այդ գումարտակի հրամանատարը:Որից հետո երկու տարի չորս ամիս բացակայել եմ ՀՀ-ից,գտնվել եմ Բեյրութում:1997թվականի ապրիլի 3-ին վերադարձել եմ Հայաստան:Նշեմ,որ 1992-1994թթ. ընթացքում Հայաստանում ՀԸԴ արգելվեց և ինձ խորհուրդ էին տալիս վերադարնալ Հայաստան:1997թ. ապրիլ-մայիս ամիսներին ծառայության եմ անցել ԼՂՀ ՊԲ-ում,որպես դիվիզիայի հրամանատարի տեղակալ,մոտ մեկ ամիս անց նշանակվել եմ ՊԲ-ի 6-րդ պաշտպանական շրջանի հրամանատար:Նշված պաշտոնում ծառայել եմ մինչև 1998թ. մարտ ամիսը,որտեղ էլ մինչև օրս գտնվում եմ ՊԲ-ի կադրերի տրամադրության տակ:1999թ. մայիսին կայանալիք խորհրդական ընտրությունների ժամանակ ՀԸԴ կուսակցության ղեկավարների հետ տարաձայնություններ ունենալու պատճառով այդ ժամանակ հեռացել եմ ՀԸԴ-ի շարքերից:1998թ. մարտից մինչև օրս որև է կոնկրետ գործով չեմ զբաղվել,սպասել եմ նոր ծառայության նշանակելուն:,գտնվել եմ Հայաստանում և հաճախակի եղել եմ նա ԼՂՀ-ում:1999թ. հոկտեմբերի 27-ին ես գտնվում էի տանը երբ ժամը 19.30-ի սահմաններում ինձ զանգահարեց Նաիրի Հունանյանը,որին ես ճանաչում էի 1990թ.-ից,որպես դաշնակցական:Նախկան Ն.Հունանյանի զանգը ես արդեն գիտեի,որ նա մի քանի հոգու հետ մտել է ԱԺ,կրակոցներ է արձակել դահլիճում,կան սպանվածներ և վիրավորներ,նա պատանդներ է պահում,այդ մասին իմացել եմ հեռուստատեսությունից:Իմ տան հեռախոսի համարն է 24-01-64,բայց Ն.Հունանյանը ինձ զանգահարեց իմ բջջային հեռախոսի համարով 40-82-87,ես չգիտեմ թե ինչ հեռախոսով էր նա զանգահարում:Նա ներկայացավ,ասաց,«Ժիրո,Նաիրին է խոսողը»:Ես հարցրեցի թե ,որ Նաիրին է ,նա ասաց «չես
գ.թ. 54
հիշում,Նաիրի Հունանյանն է,չես լսել թե ինչ է կատարվում»:Ես ասացի,որ հիշեցի նրան:Նա ինձ ասաց թե ես ունեմ Սամվել Բաբայանի հեռախոսա համարը,ես ասցի որ ունեմ,նա ինձ ասց որ տալիս է 2-ու հեռախոսի համարներ ,որպեսզի ես դրանք փոխանցեմ Սամվել Բաբայանին,որպեսզի վերջինս զանգահարի իրեն:Մի վարկյան անց նա ինձ ասաց 2 հեռախոսի համարներ՝ 58-85-63 և 40-11-22:Ես ասցի ,որ հեռախոսի համարները և քո ասծը կփոխանցեմ Սամվել Բաբայանին:Ես փորձեցի զանգահարել ԱԱՆ,նախարարի ընդունարան,քաղաքային համարով,որը նես հիմա չեմ հիշում և այն գրված է իմ տետրում:Ընդունարանում պատասխանեց մի տղամարդ,նա ներկայացավ և ինձ ասաց ,որ ոչ նախարարը ոչ էլ տեղակալներից որև է մեկը տեղում չեն:Այնուհետև ես 28-65-45 համարով զանգահարեցի Սամվել Բաբայանին, նրան ասացի, որ ԱԺ-ում դեպքեր են եղել,Ս.Բաբայանը ինձ ասաց ,որ լսել է այդ մասին,ես ասացի նաև որ Ն.Հունանյանը կապնվել է ինձ հետ և փոխանցել հեռախոսի համարներ,որպեսզի ես դրանք տամ իրեն և ասեմ,որ զանգի Ն.Հունանյանին: Ս.Բաբայանը ասաց «էտի գիժ է ,գործ չունես ,ոչմի բան էլ պետք չէ նրա հետ կապ պահպանելու» և նա չուզեցավ իմանալ թե ինչ համարներ է տվել Նաիրին:Այնուհետև ես զանգահարեցի ՀՀ Նախագահի աշխատակազմ,որտեղի համարը ճշտել էի «Արցախ» կոմիտեյում աշխատող Օֆելյա Գրիգորյանից, սակայն աշխատակազմում ինձ ասացին,որ աշխատակազմի ղեկավար՝ Ա.Հարությունյանը տեղում չէ ,ես ասացի որ ԱԺ-ի դեպքերի հետ կապված բան ունեմ նրան փոխանցելու,ինձ տվեցին բջջային հեռախոսի
գ.թ. 54 հ. երես
համար և ես մեր տան քաղաքային հեռախոսից զանգահարեցի Ա.Հարությունյանին:Նրա բջջային հեռախոսի վրա և ասացի,որ ինձ հետ կապնվել է Ն.Հունանյանը,հեռախոսի համարներ թողել,ես Ա.Հրությունյանին տվեցի այդ հեռախոսա համարները:Նշեմ,որ ես ծանոթ չեմ Ա.Հարությունյանի հետ,բայց մենք հեռակա կարգով գիտեյինք միմյանց:Ես նրան զանգահարեցի պարզապես որպեսզի փոխանցեմ ինֆորմացիան քանի որ չէի կարողանում մարդ գտնել ԱԱՆ-ում:Այնուհետև ես զանգահարեցի ՙԱրցախ՚ կոմիտե Արթուր Աթաբեկյանին ,սակայն նա նույնպես տեղում չէր, ինձ տվեցին նրա բջջային հեռախոսի համարը ,ես մեր տան քաղաքային հեռախոսից զանգահարեցի Արթուրին,նա ՊՆ-ում էր, ես նրան պատմեցի եղելությունը և նա ինձ ասաց որպեսզի ես գնամ ՊՆ:Ես պատրաստված էի գնալ ՊՆ,այդ ժամանակ արդեն ժամը 20-ի 21-ի մոտ էր, երբ ինձ բձձային հեռախոսի վրա զանգահարեց ԼՂՀ-ից Պաշտպանության փոխնախարար Վիտալի Բալասանյանը, նա ինձ ասաց,որ ուզում է միացնել ԼՂՀ Նախագահ Արկադի Ղուկասյանին,սակայն ասաց որ չի կարողանում կապնվել և ինձ խնդրեց որպիսի ես սպասեմ մինչև ինքը նորից կզանգահարի:Վ.Բալասանյանը 2-րդ անգամ զանգահարեց ինձ,տվեց 28-ով սկսվող համար և ասաց որ ես զանգահարեմ Ա.Ղուկասյանին:Ես զանգահարեցի ԼՂՀ Նախագահին,նա արդեն տեղյակ էր ,որ Ն.Հունանյանը կապնվել է ինձ հետ:Ա.Ղուկասյանը ասաց,որ ես գնամ ԱԺ ՀՀ Նախագահի Ռ.Քոչարյանի մոտ,նա ինձ տվեց ՆԳՆ Քրեական հետախուզության վարչության պետ Հրաչիկ Հարությունյանի հեռախոսը,որպեսզի ես կապնվեմ նրա հետ և գնամ ԱԺ :Ես այդպես էլ արեցի,զանգահարեցի Հ.Հարությունյանին,
գ.թ. 55
ներկայացա, ասացի,որ Ա.Ղուկասյնն է ինձ ասել, որ զանգահարեմ: Մենք պայմանավորվեցինք, որ իմ ետևից մարդ կգա,ես սպասեցի, իմ ետևից եկան քրեական հետախուզության 2 աշխատակից, ես նրանց հետ գնացի ԱԺ:Նշեմ,որ այդ ընթացքում մինչև ԱԺ-ը գնալը ինձ զանգահարեց Սամվել Բաբայանը և ասաց,որ գնամ ԱԺ Նախագահ Ռ.Քոչարյանիմոտ,քանի որ կարող է պետք գամ,ես նրան ասացի,որ ինձ արդեն ասել է և ես գնում եմ ԱԺ:Գալով ԱԺ ես մտա մի սենյակ ինձ ուղեկցեց Հրաչիկ Հարությունյանը,որտեղ էին ՆԳ նախարար Սուրեն Աբրահամյանը և ԱԱ փոխնախարար Գրիգոր Գրիգորյանը: Նրանք ինձ մի քանի րոպե հարց ու փորձ արեցին,հետաքրքրվու էին թե Նաիրիին Երևանից եմ ճանաչում,կարող եմ ազդել նրա վրա թե ոչ:Ես ասացի,որ որև է ազդեցություն չունեմ Ն.Հունանյանի վրա,բայց պատրաստակամություն հայտնեցի ինչ-որ բանով օգնեմ:ՆԳ նախարարըինձ ասաց,որ կարող է ես պետք գամ Նաիրիի հետ խոսելու,ժամանակ շահելու և պետք է սպասեմ:Ես համաձայնվեցի և քրեական հետախուզության աշխատակիցների հետ միասին մինչև 28.10.99թ. ժամը 11-ի սահմանները մնացել եմ ԱԺ-ի սենյակներից մեկում: Այդ ժամանակ Ն.Հունանյանի խումբը վաըր դրեց զենքերը և հանձնվեց:
ՀԱՐՑ-Երբվանից եք ճանաչում Ն.Հունանյանին,ինչպես կարող եք նրան բնութագրեք,վերջին անգամ նրան երբ եք հանդիպել:
ՊԱՏԱՍԽԱՆ-Ն.Հունանյանին ճանաչում եմ 1990թվականի կեսերից,նրա հետ ծանոթացել եմ որպես դաշնակցականի, տեսել եմ կուսակցության գրասենյակում, առանձնակի մտերմություն Ն.Հունանյանի հեը չեմ ունեցել, նրան վեր-
գ.թ. 55 հ. երես
ջին անգամ տեսել եմ 1991թվականին,այնուհետև նրան չեմ տեսել,նրա մասին որև է տեղեկություն չեմ ունեցել մինչև ԱԺ-ում տեղի ունեցաց դեպքերը:Նաիրիին կարող եմ բնաթագրեմ,որպես խելացի անձնավորություն,քաղաքական /1բ/,ոչ թե հեղափոխական կամ աջյանական,/1բ/ անձնավորություն և դեպի բարիկեցիկ կյանքի ձգտող անձի:
ՀԱՐՑ-Որտեղից է Ն.Հունանյանը իմացել էր ձեր տան կամ բջջային հեռախոսի համարը,եթե եթե դուք նրան չեք հանդիպել 1991թվականից:
ՊԱՏԱՍԽԱՆ-Երբ 27.10.99թ. Ն.Հունանյանը զանգահարեց ինձ համար զարմանալի էր թե որտեղից է նրա մոտ հայտնվեց իմ հեռախոսի համար,ես անձամբ նրան հեռախոսի համար չեմ տվել,բջջային հեռախոս ձեռք եմ բերել 1999թ. ապրիլ ամսից,իսկ նշված հասցեյով ապրել եմ 1991թվականից,բայց հեռախոսի համար Ն.Հունանյանին չեմ տվել:Երբ հետագայում,դեպքերից հետո ես պարզեցի,նիստերի դահլիճում Ն.Հունանյանը փորձել է կապ հաստատել Ս.Բաբայանի հետ,դիմել է դահլիճում գտնվողներին,որի ընթացքում ԱԺ պատգամավոր Սամվել Ավետիսյանը,որը համար 15 ընտրատարացքի պատգամավորն է իմ մտերիմն է , ասել է ,որ ինքը կարող է իմ միջոցով պարզել Ս.Բաբայանի հեռախոսահամարը Ս.Ավետիսյանը գիտեր,որ ես մոտ հարաբերությունների մեջ եմ գտնվում Սամվել Բաբայանի հետ:Սամվել Ավետիսյանը Ն.Հունանյանին ասել է,որ իմ միջոցով կարող է դա ճշտել:Նա ինչ-որ հեռախոսից զանգահարել է իմ բջջային հեռախոսի համարով:Նաիրին ինձ ճանաչելով Ս.Ավետիսյանից վերցրել է հեռախոսը և խոսել ինձ հետ:
ՀԱՐՑ- Ինչու է ձեր կարծիքով Ն.Հունանյանը ցանկացել կապնվել Ս.Բաբայանի հետ,ինչ էր նա ակնկալում:
ՊԱՏԱՍԽԱՆ- Ն.Հունանյանը ինձ որև է բան չի ասել իր նպա-
գ.թ. 56
տակների մասին,միայն ասաց,որ Ս.Բաբայանին փոխանցեմ իր տված հեռախոսի համարները և ասեմ,որ զանգահարի իրեն:
ՀԱՐՑ –Ն.Հունանյանը ծանոթ էր Ս.Բաբայանի հետ թե ոչ, ինչու է նա ձես ասել որպեսզի զանգահարեք Ս.Բաբայանին,չէ որ դուք կարող էիք նրան փոխանցել Ս.Բաբայանի հեռախոսահամարը և նա էլ զանգեր Բաբայանին:
ՊԱՏԱՍԽԱՆ- Որքան ես գիտեմ Ն.Հունանյանը Սամվել Բաբայանի հետ ծանոթ չէ:Ն.Հունանյանը ինձանից չի հարցրել Ս.Բաբայանի հեռախոսի համարը և ես էլ նրան չեմ առաջարկել անձամբ զանգահարել Բաբայանին,ինձ թվում է ,որ այդ ժամանակ Ն.Հունանյանը խառնված էր իրար և հավանաբար տարբեր ուժերից փորցում էր օգնություն ստանալ,կամ էլ դիտավորյալ շեղում էր իր իրական նպատակներից:Ավելացնեմ,որ դեպքերի մասին իմանալուն պես ես զանգահարեցի պատգամավոր Սամվել Ավետիսյանին,նրա բջջային հեռախոսով՝ 40-11-07,համարով,սակայն ինձ պատասխանեց նրա վարորդը,ասաց,որ հեռախոսը իր մոտ է ,իսկ Ս.Ավետիսյանը ԱԺ-ի շենքում է և որև է տեղեկություն չունի թե ինչ է կատարվում:
Ցուցմունքը կարդացի գրված է իմ բառերից, ճիշտ է։
Ժ. Սեֆիլյան