Այսօր Ջուլիա Ռոբերթսի ծննդյան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

յսօր դերասանուհի Ջուլիա Ռոբերթսի ծննդյան օրն է: Նա ծնվել է 1967 թ. հոկտեմբերի 28-ին ԱՄՆ Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում, հայտնում է calend.ru-ն:

Ջուլիայի մանկությունը հեշտ չի եղել: 13 տարեկանից նա աշխատել է որպես մատուցողուհի պիցցերիայում և սովորել է: Մասնակցել է տեղի գեղեցկության մրցույթին, նաև տեղական սիրողական ներկայացումներին:

Կինոյում առաջին դերը տևել է 15 վայրկյան, առաջին «Օսկարը», ստացել է «Պողպատե մագնոլիաներ» ֆիլմում երկրորդ պլանի դերի համար: Երկրորդ «Օսկարը» և հասարակության ճանաչումը նա ստացել է որպես լավագույն դերասանուհի «Սիրունիկը» ֆիլմում խաղացած կերպարի համար:

Նրա վերջին աշխատանքներից առավել հայտնի են դերերը «Լավագույն ընկերոջ հարսանիքը» (1997), «Նոթինգ Հիլ» (1999), «Փախչող հարսնացուն» (1999), «Էրին Բրոկովիչ» (2000), «Օուշենի տասնմեկ ընկերները» (2001), «Մտերմություն» (2004), «Օուշենի տասներկու ընկերները» (2004), «Չառլի Ուիլսոնի պատերազմը» (2007), «Կեր, աղոթիր, սիրիր» (2010), «Ձյունանուշիկը։ Թզուկների վրեժը» (2012), «Օգոստոս։ Օսեյջի կոմսություն» (2013) և այլ ֆիլմերում:

Բացի դերասանությունից՝ Ռոբերթսն ակտիվորեն զբաղվում է բարեգործությամբ, նաև Om Red Films կինոընկերության տիրուհին է:




Լրահոս