Կայացավ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 12-րդ տուրի վերջին հանդիպումը։
«Արարատը» 4։2 հաշվով հաղթելով «Փյունիկին» վաստակեց 25 միավոր եւ վերադարձավ մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնական։
Արարատցիների կազմում մեկական անգամ աչքի ընկան Դենիս Դեդեչկոն(45+1′), Վեսլեն Ջունիորը(54′) Դավիթ Խուրսիձեն(59′) եւ Արտակ Ալեքսանյանը (90+1’)։ «Փյունիկից» գոլերի հեղինակ են դարձել Դենիս Մահմուդովը(22’) եւ Անտոնիո Ստանկովը (90+3’):
«Փյունիկը» 13 միավորով շարունակում է մնալ 7-րդը։
Հավելենք նաեւ, որ խաղի 68-րդ րոպեին դաշտից հեռացվել էր հյուրերի ֆուտբոլիստ Էրիկ Վարդանյանը։
Էդմոն Մարտիրոյան