![](https://armlur.am/wp-content/uploads/2019/10/timthumb-2-4.jpg)
Հայաստանի ծանրամարտի երիտասարդական թիմի անդամ Սամվել Գասպարյանը դարձավ Մ23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն:
Բուխարեստում ընթացող Եվրոպայի երիտասարդների առաջնության 109 կգ քաշային կարգում Գասպարյանտ նախ պոկեց 168 կգ, այնուհետ՝ 172 կգ և 176 կգ և նվաճեց փոքր արծաթե մեդալ: Հրում վարժությունում գլխավերևում պահեց 207 կգ և 214 կգ՝ նվաճելով փոքր ոսկե մեդալ: Երկամարտի 390 կգ արդյունքով Սամվել Գասպարյանը դարձավ Մ23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն:
Ավելի ուշ պայքարի մեջ կմտնի աշխարհի գործող չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը: