Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտվեց ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 20 եւ մինչեւ 23 տարեկանների առաջնությունները:
Հայաստանը մրցումներին ներկայացել էր 21 մարզիկով եւ կարողացավ մեդալային հաշվարկում շրջանցել Թուրքիային ու գրավել առաջին հորիզոնականը:
Մեր հավաքականից ոսկե մեդալակիրներ են դարձել ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանը, Հակոբ Մկրտչյանը, Սամվել Գասպարյանը , Կարեն Ավագյանը (Մ23), Վարազդատ Լալայանը, Արփինե Դալալյանն ու Լիանա Գյուրջյանը(Մ20):
Արծաթե մեդալներ են նվաճել Տաթեւ Հակոբյանն ու Արա Աղանյանը (Մ23), իսկ բրոնզե` Դավիթ Հովհաննիսյանն (Մ23) եւ Ռաֆիկ Հարությունյանը (Մ20):
Էդմոն Մարտիրոսյան