Սպիտակ-Երևան ճանապարհին մեքենան 700 մ սահելով հայտնվել է մոտակա ձորակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 21:42-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Սպիտակի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Սպիտակ-Երևան հատվածի 14-րդ կմ-ին «Nissan March» մակնիշի (վարորդ` Վիկտորիա Խ., ծնված 1990 թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և մոտ 700 մ սահելով հայտնվել մոտակա ձորակում:

Փրկարարները Վիկտորիա Խ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է Սպիտակի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

 




Լրահոս