Armenian text to speach

Վարդաշենում կնոջ սպանության գործով մեղադրանք է առաջադրվել 40-ամյա հարեւանին. ՔԿ-ն մանրամասնում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 64-ամյա կնոջ սպանության մի շարք հանգամանքներ:

Մեղադրանք է առաջադրվել վերջինիս հարեւանին:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2019թ. հոկտեմբերի 22-ին քաղաքացուց ահազանգ էր ստացվել այն մասին, որ Վարդաշեն փողոցի բնակարաններից մեկում սպանություն է եղել:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցված քրեական գործով կատարված անհրաժեշտ քննչական գործողությունների, ինչպես նաեւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երեւան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1979թ.:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2019 թվականի հոկտեմբերի 21-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Երեւան քաղաքի Վարդաշեն փողոցում գտնվող՝ 64-ամյա կնոջ բնակարանում անձնական փոխհարաբերությունների շուրջ ծագած վիճաբանության ընթացքում, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, 40-ամյա տղամարդը իր մոտ գտնվող դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել կնոջ մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 40-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս