Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանին երկրի Ազգային տոնի առթիվ:
«Վստահ եմ, որ մեր երկրների միջև տարբեր ոլորտներում առկա հարաբերություններն ու կապերը համատեղ ջանքերով ավելի կխորացնենք և կզարգացնենք՝ ի շահ մեր ժողովուրդների»,- ասվում է նախագահի շնորհավորական ուղերձում:
Արմեն Սարգսյանը Միլոշ Զեմանին մաղթել է քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ բարեկամ չեխ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն: