ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գյուղատնտեսության ոլորտում արձանագրված մտահոգիչ անկումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում այս տարվա 9 ամիսների ընթացքում անկում է արձանագրվել: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալները այս տարվա հունվար-սեպտեմբերին, 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել են 4.8 տոկոսով` կազմելով 574 մլրդ 429 մլն դրամ:

Նշենք, որ իշխանությունները փոխել են գյուղատնտեսական արտադրանքի վերաբերյալ հաշվետվության ներկայացման ժամկետները, եւ հիմա այդ ցուցանիշները հաշվարկվում ու հրապարակվում են եռամսյակը մեկ: Պատճառն այն է, որ այսպես փորձելու են ներկայացնել իրականությանը հնարավորինս մոտ ցուցանիշներ: Բայց պարզվում է` անկախ ամեն ինչից` գյուղատնտեսության ոլորտում շարունակվում է անկումը, ինչը մտահոգիչ է:

Բայց, մյուսկողմից, նշված ժամանակահատվածում տնտեսական ակտիվության ցուցանիշն է աճել 7.1 տոկոսով: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ արդյունաբերական արտադրանքի ծավալները այս տարի աճել են 9.7 տոկոսով, վերոնշյալ ժամանակահատվածում 8.8 տոկոսով աճել է ներքին առեւտրաշրջանառությունը: Նկատենք, որ ներմուծման ծավալները, անցած տարվա հունվար-սեպտեմբերի համեմատ, ավելացել են 4.7 տոկոսով, իսկ արտահանումը 7.9-ով:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս