«Դուք հարցնում եք, մենք պատասխանում ենք». ԿԳՄՍ նախարարությունը հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿԳՄՍ ֆեյսբուքյան էջում հանդես ենք գալիս նոր նախաձեռնությամբ՝ «Դուք հարցնում եք, մենք պատասխանում ենք»:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳՄՍ նախարարի մամուլի խոսնակ Անժելա Կժդրյանը:

«Հարգելի՛ քաղաքացիներ,

ԿԳՄՍ ֆեյսբուքյան էջում հանդես ենք գալիս նոր նախաձեռնությամբ՝ «Դուք հարցնում եք, մենք պատասխանում ենք»:

Կառանձնացնենք ու խմբավորված կներկայացնենք քաղաքացիների կողմից հաճախ տրվող հարցերն ու դրանց պատասխանները:

Այս նախաձեռնությամբ կարևորում ենք ՝

քաղաքացիների իրազեկումը,

նոր իրավակարգավորումների, ընթացակարգերի հետ կապված «Թեժ գծով»-ով ստացվող բազմաթիվ զանգերը,

սոցիալական ցանցերի միջոցով տեղեկատվության տարածումը»:




Լրահոս