ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանապետի պաշտոնակատարը դեմ չէ, որ իրեն ղեկավարի 25-ամյա երիտասարդ․ ոստիկանությունում փոխել են միտքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման սարգսյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած այն նախագծին, ըստ որի ոստիկանապետի և ԱԱԾ-ի պաշտոններ կարող են զբաղեցնել նաև համակարգից դուրս անձինք։

Ինչպես հայտնի է՝ նախկին փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանն աշխատանքից ազատվեց այն բանից հետո, երբ կարծիք հայտնեց, թե դա սխալ է եւ այդպես ոստիկանությունը քաղաքական մարմին է դառնում։ Այսօր Արման Սարգսյանը լրագրողների հարցերին ի պատասխան, նշեց, թե լիովին կիսում է այն անձի մոտեցումը, որն իրեն նշանակել է և չցանկացավ մանրամասնել Քոչարյանի հետ կապված հարցերը։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս