
Այսօր տեղի է ունեցել Դավիթ Սանասարյանի և ՊՎԾ նախկին աշխատակիցների գործով դատական առաջին նիստը:
ՊՎԾ լիազորությունները ժամանակավորապես կասեցված պետ Դավիթ Սանասարյանի եւ մյուսների գործով Պետական վերահսկողական ծառայության պետի խորհրդական Աշոտ Վանյանը, ՊՎԾ նախկին խոսնակ Զարուհի Մեժլումյանը, Լուսինե Մարտիրոսյանը եւ Արմեն Դավթյանը ընդգրկվեցին դատակոչի ցուցակում:
Դատակոչի ցուցակը լրացնելու այս միջնորդությունը ներկայացրեց Սանասարյանի պաշտպաններից Ինեսա Պետրոսյանը: Նա նշեց, որ վերը թվարկված անձանց ցուցմունքները կարեւոր նշանակություն ունեցող ցուցմունքներ են:
Դատարանը, այսպիսով, բավարարեց միջնորդությունը: