Հուլիսի 14-ից 27-ը Հայաստանում կայացավ Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնությունը։ Եզրափակչում պարտության մատնելով Պորտուգալիայի ընտրանուն՝ Իսպանիայի հավաքականը դարձավ մրցաշարի հաղթող։
Յուրաքանչյուր մրցաշարից հետո ՈՒԵՖԱ-ն հրապարակում է նաև առաջնության «Արդար խաղի» դասակարգումը (Respect Fair Play ranking), որը ձևավորվում է թիմերի՝ առաջնության ընթացքում ցուցաբերած կարգապահության և միմյանց նկատմամբ հարգանքի հիման վրա։
Հայաստանի Մ-19 հավաքականը գլխավորում է «Արդար խաղի» աղյուսակը 8.733 միավորով:
Այս մասին տեղեկանում ենք ՀՖՖ պաշտոնական կայքից:
Դեկտեմբերի 3-ին ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ շվեյցարական Նիոն քաղաքում, կկայանա ԵՎՐՈ Մ-19 2021-ի որակավորման փուլի վիճակահանությանը, որին, որպես նախորդ առաջնության տանտեր երկրի հավաքականի ավագ, կմասնակցի նաև Արսեն Եղիազարյանը: