Ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում զոհված հրշեջ-փրկարար Սամվել Դևելյանի հուղարկավորության արարողությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 28-ին։
Ինչպես ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Սամվել Դևելյանի հուղարկավորությանը մասնակցել են ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, ԱԻՆ ղեկավար կազմը, մարզային և քաղաքային իշխանության ներկայացուցիչներ և պաշտոնատար անձինք:
Կրակի դեմ մինչև վերջ կռիվ տված Սամվել Դևելյանի աճյունը զինվորական կարգով է հանձնվել հողին:
«Հրշեջ-փրկարար Սամվել Դևելյանի անունը հավերժ գրվեց ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված մյուս հայորդիների անունների կողքին»,- նշված է հաղորդագրության մեջ: