Խոյ
Խոյերի համար ամենաբեղմնավոր օրը չէ: Աճում է արտաքին հանգամանքներից կախվածությունը: Օրվա ընթացքում կարող է սրվել անորոշությունը, որը կխանգարի ընդունել միակ ճիշտ որոշումը: Հաջողություններին կխանգարի ինքնավստահության պակասը: Այսօր ցանկալի չէ ընտրել գործիքներ, օգնականներ, աշխատանքի մեթոդիկա, նոր աշխատանքի տեղավորվել, բուժման կուրս սկսել: Կարևոր է տեղեկատվության հուսալի աղբյուր ունենալը:
Ցուլ
Ցուլերի համար կարևոր է ժամանակին կտրվել հաջողության էյֆորիայից: Օրվա ընթացքում իրավիճակը կփոխվի, ընդ որում՝ փոփոխությունների բնույթը ոչ միանգամից պարզ կդառնա: Կարող է ի հայտ գալ ցրվածություն, դժվար կլինի կրկնել վերջին նվաճումները: Ցանկալի է հետաձգել գնումները, վճարումները, գործարքները կամ ուշադիր լինել դրանց ձևակերպման ժամանակ: Բացառված չէ, որ հուսահատվեք որոշ երազանքներում:
Երկվորյակ
Երկվորյակները կարող են խնդիրներ ունենալ ցանկությունների հստակության, գործողությունների հետևողականության հարցերում: Բացառված չէ մոռացկոտություն, անփութություն, անկազմակերպվածություն: Ձեր պահվածքը կարող է դժգոհություն և կասկած հարուցել շրջապատի մոտ՝ հատկապես ավագ գործընկերոջ, ուսուցչի, ղեկավարի, կարևոր հաճախորդի: Մշուշոտ հարցերն արժե հստակեցնել, անիրազեկությունն ու ցրվածությունը՝ խոստովանել:
Խեցգետին
Խեցգետինները կարող են բախվել հուսահատության, վատ կանխազգացման, տհաճ շշուկների հետ: Առավել տպավորվող Խեցգետինների մոտ հնարավոր է ոչ աշխատանքային տրամադրություն, ներքին վստահության բացակայություն, դրական և բացասական մտքերի հերթափոխ: Այդ դեպքում՝ աստղերը ձեզ խորհուրդ են տալիս գիտակցաբար ձգտել հոգեբանական ներդաշնակության, խուսափել անընկերասեր, կասկածելի միջավայրում երկար գտնվելուց:
Առյուծ
Առյուծներին օգտակար կլինի քննադատորեն մոտենալ իրենց ծրագրերին: Ցանկալի է ստուգել գործնական և անձնական կապերի հուսալիությունը՝ հատկապես, եթե ինչ-որ լուրջ քայլի եք պատրաստվում: Դյուրահավատության և անփութության արդյունքը կարող է դառնալ նյութական վնասը, կարևոր կապերի խզումը, հոգևոր կամ բարոյական կարգի խախտումը: Չնայած երևակայության ակտիվությանը՝ այսօր չարժե վստահել ցնորքներին և զգացողություններին:
Կույս
Կույսերին անհրաժեշտ է անցնել ավելի զգույշ քաղաքականության: Այն ամենն, ինչ այսօր տեղի է ունենում, կարող է երկակի իմաստ ունենալ, խախտել ձեր ծրագրերի հիմքը, աղավաղել հեռանկարը: Հնարավոր է թյուրըմբռնում ձեզ համար ամենակարևոր մարդկանց հետ: Անորոշության վիճակը վատ է ինչպես գործողությունների, այնպես էլ դրանց ծրագրման համար: Չարժե որևէ բան ձեռնարկել տեղեկատվության պակասի պայմաններում:
Կշեռք
Կշեռքները ճիշտ կանեն սառեցնել գործունեությունը՝ բավարարվելով առօրյա գործերով և դրանցում հնարավորինս ուշադիր լինելով: Ցանկալի է հետաձգել գաղափարներն արտահայտելը, տվյալները փոխանցելը, սեփական ձևակերպումները բարձրաձայնելը: Ձեր մտքերի ընթացքը ճիշտ է, սաակայն ձեր կարծիքը կարող է չհամընկնել հեղինակությունների դիրքորոշումների հետ: Հնարավոր է, որ ձեր դատողությունների ճշմարտացիության հաստատման համար ստիպված լինեք փոքր-ինչ սպասել:
Կարիճ
Կարիճներին օգտակար կլինի ներթափանցել իրենց համար օտար գաղափարախոսության մեջ, լինել անսովոր վայրում: Որքան շատ հարցեր և կասկածներ ձեզ մոտ առաջացնի նման ճանապարհորդությունը, այնքան ավելի կամրապնդվեք ձեր ծրագրերի, ճաշակների, գաղափարական դիրքորոշումների ճշմարտացիության հարցում: Բացառված չէ նաև, որ մտորումների համար հետաքրքիր սնունդ ստանաք: Կոնկրետ նախաձեռնություններից արժե խուսափել:
Աղեղնավոր
Աղեղնավորներին խորհուրդ չի տրվում շտկել իրենց մարտավարությունը՝ ելնելով ուրիշների կարծիքներից: Դա արժե անել միայն այն դեպքում, երբ դուք փորձ չունեք և ցուցումների կարիք եք զգում: Եթե ավելի լավ գիտեք, ինչպես վարել ձեր գործերը, իմաստ չունի դիրքերը փոխել, ձեր պատասխանը կլինի ձեր պրոֆեսիոնալիզմի վկայությունը: Այսօր կարող եք թյուրիմացությունների մեջ ընկնել: Լուրջ հարցերում կարելի է դիմել ծայրահեղ միջոցների:
Այծեղջյուր
Այծեղջյուրները կարող են բախվել թղթային քաշքշուկների, անստույգ տեղեկատվության, ուրիշի անփութության հետ: Լավագույն պահը չէ ատյաններ այցելելու համար: Հետաքրքիր, սակայն բարդ օր է նոր իրականությանը հարմարվելու համար: Բացառված չէ, որ հիասթափվեք մարդկանցում կամ երևույթներում, որոնք նախկինում իդեալականացնում էիք: Սակայն ձեր մտադրությունները, ճաշակներն ու համոզմունքները դեռևս կպահպանվեն, նույնիսկ եթե փոքր-ինչ տատանվել են:
Ջրհոս
Ջրհոսների համար օրն օգտակար կլինի տեսական կամ գաղափարական հարաբերությունում: Հնարավոր է վերջերս կազմած ծրագրում հայտնաբերեք ավելորդ կետեր, կամ ի հայտ գան դրա թույլ կողմերը: Բացառված չեն ապակողմնորոշման, հաջողությանը չհավատալու պահեր: Թվարկվածներն աստղերը խորհուրդ են տալիս ընդունել որպես աշխատանքային անխուսափելի պահեր: Նույնիսկ եթե այսօրվա բացահայտումները տհաճ են, արժե շնորհակալ լինել ճակատագրին, որ դրանք տեղի ունեցան հիմա, այլ ոչ ավելի ուշ:
Ձկներ
Ձկներին աստղերը խորհուրդ են տալիս զինվել կա՛մ հումորով, կա՛մ համեստությամբ և համբերությամբ: Հակառակ դեպքում՝ սրտին մոտ կընդունեք ցանկացած անհաջողություն, իսկ դրանք այսօր կարող են քիչ չլինել: Որոշ անհաջողություններ պայմանավորված կլինեն արտաքին հակասություններով, իսկ որոշները՝ ձեր անփութությամբ և փորձի պակասով: Կասկածների դեպքում կարող եք սխալ ընկալել ներքին ձայնը և ընտրել հնարավոր վատագույն տարբերակը: