«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի լուրերով` իրավապահները իրազեկում են ուղարկել ԲԴԽ, որպեսզի ՀՀ վարչական դատարանի դատավոր Արթուր Ավագյանին եւս ներգրավեն քննության մեջ, եթե քրեական գործ հարուցվի Կոտայքի մարզում օրերս տեղի ունեցած միջադեպի առնչությամբ: Հիշեցնենք` հոկտեմբերի 26-ին ԱԻՆ փրկարար ծառայության խումբը դեպքի վայր գնալիս միացրել էր լուսային փարոսիկները եւ ճանապարհ խնդրել Mazda մակնիշի 12 NN 021 համարանիշի ավտոմեքենայի վարորդից, սակայն վերջինս դուրս էր եկել մեքենայից, հարձակվել փրկարարների վրա եւ ձեռքին եղած զենքի նմանվող առարկան ուղղել նրանց վրա: Ավելի ուշ պարզ դարձավ որ Mazda-ի վարորդը հենց դատավոր Ավագյանն է եղել , որը ոստիկանություն ներկայանալով` ասել է, որ իր մոտ եղել է «Բրունի 84» տեսակի ատրճանակ, բայց դրանով ինքը ոչ մեկին չի սպառնացել:
«Ժողովուրդ» օրաթերթն, ի դեպ, ճշտել էր, որ Ա. Ավագյանը ԱԱԾ նախկին տնօրեն Գեւորգի Կուտոյանի քրոջ ամուսինն է: Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանն էլ դատավոր Ավագյանի քավորն է: Ավագյանն ինքը «Ժողովուրդ» օրաթերթին ասաց՝ ԲԴԽ-ի հորդորին հետեւելով` ձեռնպահ կմնա մեկնաբանություններից»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։