«Փաստ» օրաթերթը գրում է․ «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանի եկամուտների հանրագումարը 2018 թվականին կազմել է 4 199 822 ՀՀ դրամ, որը գոյացել է աշխատավավարձից:
Այս մասին տեղեկանում ենք պաշտոնյայի՝ էթիկայի հանձնաժողովին ներկայացրած 2018թ. տարեկան հայտարարագրից:
Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ հայտարարատու պաշտոնատար անձի դրամական միջոցները 2018թ. հարկային տարվա սկզբում կազմել են 12 800 000 ՀՀ դրամ, 4500 ԱՄՆ դոլար և 1613 եվրո:
2018թ. հարկային տարվա վերջում դրամական միջոցները համապատասխանաբար կազմել են 14 600 000 ՀՀ դրամ, 4350 ԱՄՆ դոլար և 1613 եվրո:
Հայտարարատու պաշտոնատար անձի հարկային տարում հանձնած կամ վերադարձած փոխառությունները ենթաբաժնում նշված տվյալներից տեղեկանում ենք, որ 2018թ. հարկային տարում վերադարձվել է 1 000 000 ՀՀ դրամ փոխառություն:
Արման Ուդումյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ է նշանակվել 2018թ. հունիսին:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։