Սյունիքի մարզի Կապան քաղաքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասից շուրջ 10 օր էր, ինչ ժամկետային զինծառայողը ինքնակամ լքել էր զորամասը, եւ նրանից որեւէ լուր չկար:
Մեզ հայտնի էր դարձել, որ զինվորը 9 ամսվա ծառայող Է, երբեւէ որեւէ դժգոհություն չէր ունեցել ծառայությունից:
Ինչեւէ, զինվորի անհետացման եւ իրավապահների կողմից տարվող քննությունից «Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ էին հայտնի դարձել:
Մասնավորապես, Պաշտպանության նախարարությունում անհանգիստ աղոթում էին, որկարողանան զինվորին ողջ-առողջ հայտնաբերել: Իսկ այս օրերին Ռազմական ոստիկանության կողմից տարվող քննությունից նախնական տվյալներեղան, թե զինվորը որեւէ խնդիր չի ունեցել զորամասի հետ:
Իսկ այդ դեպքում ի՞նչը կարող էր նրա` զորամասը լքելու պատճառ դառնալ: Մեզ հասած լուրերով` չնայած զինվորի հարազատները պնդում էին, թե ժամկետային զինծառայողի ընտանիքի անդամները ամենօրյա կապի մեջ են ՊՆ ռազմական ոստիկանության կենտրոնական ապարատի, Կապանի, Վանաձորի եւ Երեւանի ռազմական ոստիկանության ծառայողների, ինչպես նաեւ մյուս իրավապահ կառույցների հետ, սակայն իրավապահ համակագում կասկածներ կային, որ զինվորի հարազատները այնքան էլ չեն համագործակցում իրենցհետ եւ ինչ-որ բան են թաքցնում:
Այսինքն` իրավապահները կասկածներ ունեին, որմիգուցե զինվորը տան անդամների հետ կապված խնդիր է ունեցել, քանի որ 9 ամիսների ծառայության ընթացքում նա ոչ մի զինվորի եւ, առհասարակ զորամասի ղեկավար կազմի հետ խնդիր չիունեցել:
«Ժողովուրդ» օրաթերթը անհետացած զինվորին վերաբերող քննության արդյունքների հետ կապված զրուցել է ՀՀ ռազմական ոստիկանապետ Արթուր Բաղդասարյանի հետ:
– Պարո՛ն Բաղդասարյան, շուրջ 10 օրկլիներ` զինվորը անհետացել էր. ի՞նչն էր պատճառը:
-Ձեզ ներկայացնեմ այսպես. եթե զինվորը երեքօր բացակայում է, մենք արդեն դա նյութավորում ենք, մենք Կապանով, Վանաձորով, Երեւանի բաժնով, մեր օպերատիվ խմբերը այդ ուղղությամբ աշխատում էին: Ճիշտն ասած, մայրը նշել է, որ տղան մի տարօրինակ խնդիր ունի. սովորաբար երբ նրա ձեռքին գումար է հայտնվել, նա մի քանի օրկորել է, կրկին հայտնվել է:Իհարկե, դա արել է քաղաքացիական կյանքում:
-Մեզ հասած տեղեկություններով` Ռազմական ոստիկանությունը եւ, առհասարակ, քննությամբ զբաղվող իրավապահները կասկածներ ունեն, որ զինվորի հարազատները ինչ-որ բան են թաքցրել, միգուցե տղայի գտնվելուվայրը գիտեն:
– Չեմ կարող ասել, միգուցե, կպարզվի այդ ամենը:
– Արդյոք զինվորը զորամասի հետ կապվա՞ծ է խնդիր ունեցել, որ դուրս է եկել եւ չի ցանկացել վերադառնալ:Քանի որ արդեն 9 ամսվա զինծառայող էր, ինչո՞ւպետք է հիմա դա աներ:
-Չէ, այնտեղ խնդիր չի ունեցել. եթե ունենար, մայրը կահազանգեր, կասեր, որ նման խնդիր կա, երեխայիս ճնշել են, ինչ-որ բան են ասել. զորամասը կարգին զորամաս է:
-Նշեցիք, որ մայրն ասել է, որ տարօրինակ խնդիր է ունեցել քաղաքացիական կյանքում. երբ գումար է ձեռքին եղել, մի քանի օր կորել եւ հետո հայտնվել է: Հիմա դուք ի՞նչ տեղեկություն ունեք, զորամասը լքելու ժամանակ նա գումար ունեցե՞լ է իր մոտ:
-Այո, եղբայրն է ուղարկել 20 հազար դրամ, զինվորի մոտ էլ 5000 դրամ է եղել: Զինվորի ծնողները Վանաձորից են, իրենք հիմա եկել, Նուբարաշենում են բնակվում:
-Ի վերջո, ինչո՞ւ էր անհետացել, ինչո՞ւ էր թաքնվել զինվորը, ի՞նչ խնդիր ուներ:
-Զինվորը եւ ընկերը հիմա Ռազմական ոստիկանությունում են, ինքը մնացել է ընկերոջ տանը: Ընկեր ասելով` ֆեյսբուքով` սայթերով են ծանոթացել, երեւի ընկերը մենակ է մնացել, ընկերոջ կարիք է ունեցել, ինքն էլ գնացել է ընկերոջ մոտ: Մեկ ասում է`ընկերս չի, համենայնդեպս, երկու տղա մնացել են իրար հետ: Զինվորը ողջ-առողջ է, մեզ մոտ է:
-Իսկ որտեղի՞ց եք հայտնաբերել:
-Հայտնաբերվել է Երեւանում
-Իսկ չի՞ բացատրել իր քայլը:
-Չեմ ցանկանում ասել: Ինչ ասեմ, պետք է պատասխան տամ իմ ամեն խոսքի համար, դրա համար թող բժշկական փորձաքննությունը իրականացվի, ամեն ինչ կերեւա:
Քնար Մանուկյան