Արժանի փոխարինողներ կան. Արթուր Ջավադյանը՝ ԿԲ նախագահի թեկնածուի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իշխանությունները Կենտրոնական բանկի ղեկավար Արթուր Ջավադյանին փոխարինող են գտել: Այդ պաշտոնին, ըստ մեր լուրերի, նշանակվելու է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Երեկ Արթուր Ջավադյանից փորձեցինք տեղեկությունը ճշտելու պարզել` արդյոք Ջավադյանը իրեն արժանի փոխարինողի անուն կնշի:

«Այդ հարցը չի քննարկվել. իհարկե արժանի փոխարինողներ կան, այս պահին պատրաստ չեմ նման հարցի պատասխանել, ես շատ շատերին եմ տեսնում այդ պաշտոնին, նաեւ Մհեր Գրիգորյանին»,- եզրափակեց Ա. Ջավադյանը:




Լրահոս