
Հոկտեմբերի լույս 28-ի գիշերը Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բերդավան գյուղում գայլը ոչնչացրել է գյուղի 4 բնակչի պատկանող շուրջ 80 ոչխար:
Բերդավանի նախկին սպանդանոցի տարածքում` փակ գոտում գտնվող 290 ոչխարից 80-ը գիշատչի զոհ են դարձել: Տարածքի պահակը, քնած լինելով, չի տեսել կատարվածը: Տարածքը հսկող շունը գայլին չի դիմադրել: Ոչխարի հոտի 4 տերերը բանկերից վերցված վարկերով են անասունները գնել: Նրանք հույս ունեն, որ պետությունը ինչ-որ չափով դրամական աջակցություն կցուցաբերի իրենց: