ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ապօրինի ծառահատման դեպք Սյունիքում. հայտնաբերվել է «Տանձենի» և «Բոխենի» տեսակի փայտանյութ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 25-ին ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները շրջայց կատարելիս, Կապան համայնքի Ճակատեն բնակավայրի «Չմանի աղբյուր» կոչվող տարածքում հայտնաբերել են մոտ 4 խմ «Տանձենի» և «Բոխենի» տեսակի փայտանյութ, երեք բենզասղոց և կացին:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ փայտանյութն առանց համապատասխան թույլտվության հատել է Սյունքի մարզի բնակավայրերից մեկի վարչական ղեկավարը որդիների հետ։ Նրանք հայտնել են, որ ծառերը հատել են իրենց կարիքների համար:

Փայտանյութը ի պահ է հանձնվել «Հայանտառ» ՊՈԱԿ «Կապանի անտառտնտեսության» մասնաճյուղին:
Բենզասղոցները և կացինը առգրավվել են:
Վնասի չափը պարզվում է:

Նախապատրաստվում են նյութեր:




Լրահոս