Ջրհոսների համար բարդ օր է. հոկտեմբերի 30-ի աստղագուշակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խոյ

Այսօր Խոյերին ղեկավարում են զգացմունքները և կանխազգացումները: Զգացմունքայնորեն գունավորված մտածողությունը կօգնի գործերին, եթե նախկինում արդեն յուրացրել եք տեխնիկական վարպետությունը: Այդ դեպքում ինտուիտիվ կերպով կընտրեք ճիշտ ռազմավարությունը, սակայն ի վիճակի չեք լինի ձեզ և ուրիշներին բացատրել ձեր ընտրության պատճառը: Ցանկալի է հետևել ձեր մտքերի ընթացքին և մտահոգությունների բնույթին, ուշադիր լինել ծանոթություններին:

Ցուլ

Ցուլերին խորհուրդ է տրվում հատուկ ուշադրություն դարձնել հակառակորդից եկող բառերին և նշաններին. դրանցում կարող է լինել ինչ-որ կարևոր բանի ակնարկ, մարդը կարող է անզգուշորեն մատնել իրեն: Լիարժեք երկխոսության համար անհրաժեշտ է զրուցակցի համար հոգեբանական հարմարավետություն ստեղծել: Իրադարձությունների հետագա զարգացումը կախված է ոչ միայն գործընկերոջից, այլև ձեր՝ նրա փաստարկները լսելու և մտադրությունն ըմբռնելու ունակությունից:

Երկվորյակ

Երկվորյակների համար կարող է մեծ նշանակություն ունենալ կոնկրետ մարդու կարծիքը, օրինակ՝ բժշկի կամ աշխատակցի: Կարող է տեղեկատվություն ստացվել կամ կարևոր որոշում ձևավորվել՝ կապված ձեր անձնական պարտականությունների, առողջության վիճակի, օրակարգի հետ: Եթե ձեզ դուր չի գալիս իրավիճակը, որում հայտնվել եք, օրինակ՝ կոլեկտիվում տիրող դրությունը, այսօր հնարավորություն ունեք փոխելու հանգամանքները, սակայն դա անհրաժեշտ է նրբորեն անել:

Խեցգետին

Խեցգետինների ուշադրության առարկան կարող են դառնալ թանկագին մարդկանց հետ հարաբերությունները կամ անձնական ինքնաիրացման ճանապարհները: Կարող է դերակատարություն ունենալ ձեր խորը կապվածությունն ինչ-որ անհատի, որոշակի ոճի կամ ստեղծագործական ամպլուայի: Հնարավոր է անկեղծ զրույց համատեղ անցյալի, ներկայի կամ ապագայի մասին: Անհրաժեշտ տեղեկատվության մի մասը կարող եք ստանալ երազում:

Առյուծ

Առյուծներին օրվա մթնոլորտը հակում է զգացմունքների և հիշողությունների մեջ խորասուզման: Կարող է ուժգնանալ ընտանեկան իրադարձությունների, արխիվների նկատմամբ հետաքրքրությունը: Բացառված չէ ուշադրությունն իրականության հոգեբանական և մոգական ասպեկտների նկատմամբ՝ որպես անցյալի և ապագայի միջև անտեսանելի թելերի: Վառ կերպարները և խորը մտքերը կարող են խաբուսիկ լինել, կախված լինել ձեր տրամադրությունից և ինքնազգացողությունից:

Կույս

Կույսերը կարող են կարևոր տեղեկատվություն ստանալ: Բացառված չէ, որ իմաստը գաղտնագրված լինի, ստացվի կերպարի, զգացողության տեսքով: Կարող է հասունանալ որոշում, կայանալ խոսակցություն: Օգտակար է մաքրել մտավոր և զգացմունքային դաշտերը: Արժե ուշադրությունը սրել, եթե շրջապատում նոր ծանոթ հայտնվի. հնարավոր է նա օգնական, խորհրդատու, աշակերտ, համախոհ դառնա: Կարելի է ուսման, ուղևորությունների, գրական աշխատանքի նոր փուլ սկսել:

Կշեռք

Կշեռքներին խորհուրդ է տրվում մտածել առաջիկա ամսվա բյուջեի ձևավորման մասին: Հնարավոր է, որ ժամանակն է այդ ոլորտը ձեր ձեռքը վերցնելու կամ գտնելու մեկին, ում կարելի է այն վստահել: Ուշադրություն կարող է պահանջել կոնկրետ իր, որը ձեզ համար հատուկ արժեք ունի: Անձնական հարստությունների ցուցակում արժե ներառել գիտելիքների պաշարը, ինտելեկտուալ պոտենցիալը, առարկայի, միջավայրի մեջ անսովոր ճանապարով խորասուզվելու ունակությունը:

Կարիճ

Կարիճների համար անվտանգ չէ սխալ բանի մասին մտածելը. այսօրվա մտապատկերները տեղեկատվական և ուժեղ են: Տիրապետելով բավարար կամքի, զսպվածության և ինքնագիտակցման, կարող եք ազդել ուրիշների վրա: Հակառակ դեպքում՝ նշյալ որակների բացակայության պարագայում, կարող եք խաբկանքի զոհ դառնալ: Արտաքին աշխարհի հետ շփման մեջ այսօր կարևոր են զգացմունքային լիցքերը: Գլխավորը հասկանալու համար անհրաժեշտ է լսել ինտուիցիային:

Աղեղնավոր

Աղեղնավորներին օգտակար կլինի մտորել միայնության մեջ կամ նուրբ հարցի վերաբերյալ խորհրդակցել վստահության արժանի մեկի հետ: Հնարավոր է, որ հիմնական ներքին աշխատանքն ընթանա հոգում, երբ ընթերցելիս, լսելիս կամ երազելիս լինեք: Օրը թույլ է տալիս շեղվել կանոններից: Կարելի է ձեզ թույլ տալ մանր տարօրինակություններ: Որոշ Աղեղնավորներ կարող են մարդկանց հետ կապերը գերադասել ընտանի կենդանու ընկերակցությունից:

Այծեղջյուր

Այծեղջյուրների մոտ այսօր ուժեղ զարգացած է կանխատեսման ունակությունը: Հնարավոր է կարողանաք ըմբռնել էությունը և գուշակել ապագան ավելի խորը, քան կցանկանայիք: Կարող եք կապ ունենալ մարդու կամ աղբյուրի հետ, որը բացահայտում է գաղտնիքները: Օրվա ընթացքում չի բացառվում նամակը, նորությունը, ձեզ հուզող թեմայի վերաբերյալ խոսուն նշանը: Ինտիմ նրբությունները քննարկել, անցյալը հիշել արժե միայն հոգեպես ձեզ մոտ մարդկանց հետ:

Ջրհոս

Ջրհոսների համար բարդ օր է: Հեշտ է տրվել տրամադրությանը և հին հաշիվներին, տրամաբանությունը փոխարինել զգացմունքներով: Այն, ինչը թվում է կշռադատված որոշում, կարող է ոչ այլ ինչ լինել, քան սուտ, երևակայության, կրքերի կամ ինքնասիրության խաղ: Լավ կլինի կողքին իմաստուն խորհրդատու ունենալ, անվտանգ չէ անձամբ ինչ-որ մեկին խորհուրդ տալը: Անցանկալի է շփվել մարդկանց հետ, ովքեր ձեզ մոտ վատ հիշողություններ են արթնացնում:

Ձկներ

Ձկների համար օրը բարենպաստ է: Այսօրվա մտքերը, զգացողությունները, տպավորությունները կարևոր են մոտակա մի քանի շաբաթների համար: Նորությունները սնունդ կտան մտորումների համար, կօգնեն ճշմարտության որոնումներում: Հնարավոր է կապ հաստատեք ձեզ անհրաժեշտ մարդու, հեղինակավոր դեմքի հետ: Լավ է սկսել ուղևորություններ, ուսումնական և խորհրդատվական, աշխարհընկալման ընդլայնման միջոցառումներ:




Լրահոս