«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Արցախում Սահմանադրության 48-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերում փոփոխություն կատարելու համար կազմակերպված ստորագրահավաքը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ԼՂՀ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում բացասական եզրակացության է արժանացել: Բայց օրենսդիրն այն հոկտեմբերի 31-ի ԱԺ հերթական նիստում կքննարկի:
Հիշեցնենք` դեռեւս հունիսի 4-ից էր մեկնարկել ստորագրահավաքը, եւ Մայր օրենքի փոփոխություն- առաջարկով նախատեսվում է հանել նորմը, որն արգելում է վերջին 10 տարվա ընթացքում Արցախում չբնակված քաղաքացիներին առաջադրվել նախագահի թեկնածու, ինչը, ըստ էության, հնարավորություն կտա Սամվել Բաբայանին առաջադրվել 2020-ի գարնանը կայանալիք ընտրություններին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԱԺ նիստում էլ պատրաստվում են մերժել Արցախի հերոս Սամվել Բաբայանին ու դեմ քվեարկել: «Ավելի ճիշտ կլիներ, քանի որ այն քաղաքացիական նախաձեռնություն է, լիներ հանրաքվե»,- «Ժողովուրդ» օրաթերթին ասել է ԼՂՀ ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովիկ Ջիվանյանը, որը 5 հանձնաժողովականներից միակ կողմ քվեարկողն է եղել»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։