Գեներալ բանտապետը` դատարանում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության նախկին պետը դիմել է դատարան: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հոկտեմբերի 28-ին Ռաֆայել Հովհաննիսյանը դիմել է ՀՀ վարչական դատարան` պահանջելով, որ դատարանը պարտադրի ՀՀ արդարադատության նախարարությանը իր վերջնահաշվարկը եւ հատուցումը ՀՀ աշխատանքային օրենսգրքի 170-րդ հոդվածին համապատասխան վճարել, նաեւ պարտավորեցնել վճարել չօգտագործված բոլոր արձակուրդների համար:

Ստացվում է, որ Արդարադատության նախարարությունը ՔԿՎ նախկին պետի աշխատավարձի վերջնահաշվարկը չի տվել, եւ վերջինս դատարանի միջոցով է այն փորձում ստանալ: Հիշեցնենք, որ գեներալ-մայոր Ռաֆայել Հովհաննիսյանը 2018 թվականի հունվարի 28-ին Սերժ Սարգսյանի հրամանով նշանակվել էր ՔԿՎ պետ, սակայն հեղափոխությունից հետո նա հրաժեշտ տվեց իր պաշտոնին` ասելով, թե ինքն ընդամենը 4 ամիս կարողացավ վայելել իր աթոռը»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս