Որքանո՞վ են ավելացել փոխնախարարի դրամական միջոցները և ի՞նչ եկամուտ է նա հայտարարագրել․ «Փաստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանի եկամուտների հանրագումարը 2018 թվականին կազմել է 14 806 000 ՀՀ դրամ:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված՝ Լ. Նանուշյանի 2018թ. տարեկան հայտարարագրից:

Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ Լ. Նանուշյանի եկամուտների վերոնշյալ հանրագումարը գոյացել է աշխատավարձերից և կենսաթոշակից:

Աշխատավարձերից ստացած եկամուտները համապատասխանաբար կազմել են 3 806 000 ՀՀ դրամ և 11 000 000 ՀՀ դրամ: Կենսաթոշակից ստացած եկամուտը ԱՆ փոխնախարարը ստացել է արտարժույթով, որը կազմել է 14 000 ԱՄՆ դոլար:

Հայտարարատու պաշտոնատար անձի դրամական միջոցները 2018թ. հարկային տարվա սկզբում կազմել են 1 500 000 ՀՀ դրամ և 10 000 ԱՄՆ դոլար: 2018թ. հարկային տարվա վերջում դրամական միջոցներն ավելացել են՝ կազմելով 6 380 000 ՀՀ դրամ և 24 000 ԱՄՆ դոլար: Լենա Նանուշյանը առողջապահության նախարարի տեղակալ է 2018թ. հունիսից:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս