ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատին Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման համար՝ նշելով, որ սա ծանրակշիռ ուղերձ էր՝ ընդդեմ ժխտողականության։ Այս մասին ԱԳ նախարարը գրել է Twitter-ում: «Շնորհակալություն ԱՄՆ-ին, ԱՄՆ Կոնգրեսին։ Արդարությունն ու ճշմարտությունը համախմբվել են պատմական թիվ 296 բանաձևում։
Հարգանքի տուրք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ծանրակշիռ ուղերձ՝ ընդդեմ ժխտողականության: Խորին երախտագիտություն 405 քվեներից յուրաքանչյուրի համար:
Լիազորված եմ նոր թափով աշխատելու զանգվածային վայրագությունները աշխարհի ցանկացած վայրում կանխարգելելու համար»,- մասնավորապես գրել է Զոհրաբ Մնացականյանը։