ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության նախկին պետը դիմել է դատարան: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հոկտեմբերի 28-ին Ռաֆայել Հովհաննիսյանը դիմել է ՀՀ վարչական դատարան` պահանջելով, որ դատարանը պարտադրի ՀՀ արդարադատության նախարարությանը իր վերջնահաշվարկը եւ հատուցումը ՀՀ աշխատանքային օրենսգրքի 170-րդ հոդվածին համապատասխան վճարել, նաեւ պարտավորեցնել վճարել չօգտագործված բոլոր արձակուրդների համար:
Ստացվում է, որ Արդարադատության նախարարությունը ՔԿՎ նախկին պետիաշխատավարձի վերջնահաշվարկը չի տվել, եւ վերջինս դատարանի միջոցով է այն փորձում ստանալ:
Հիշեցնենք, որ գեներալ-մայոր Ռաֆայել Հովհաննիսյանը 2018 թվականի հունվարի 28-ին Սերժ Սարգսյանի հրամանով նշանակվել էր ՔԿՎ պետ, սակայն հեղափոխությունից հետո նա հրաժեշտ տվեցիր պաշտոնին` ասելով, թե ինքն ընդամենը 4 ամիս կարողացավ վայելել իր աթոռը: