
Ամերիկյան ռեալիթի-շոուների աստղ Քիմ Քարդաշյանը սոցցանցերում անդրադարձել է ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւին: Ինստագրամի «story» բաժնում նա տարածել է Նիկոլ Փաշինյանի գրառումը, որում վերջինս ողջունել է բանաձեւի ընդունումը, այն անվանել է պատմական, ընդգծել, որ խիզախ քայլ է: Վարչապետը շնորհավորել է ողջ աշխարհի հայերին: