
Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը սկսել է լրջորեն զբաղվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչամբարի վթարի հետեւանքները պարզելով։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ի վաղ առավոտյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի Արծվանիկի պոչամբարի մետաղյա խողովակաշարի վթարի հետեւանքով հոսքաջրերը լցվել էին Ողջի գետ: Վթարի մանրամասները պարզելու, վթարի հասցված վնասները գնահատելու համար կոմբինատի ղեկավարության կողմից կատարվում է ներքին քննություն:
Բացի այս, տեսչական մարմնի կողմից վարչական վարույթ էր հարուցվել: Սակայն երեկ «Ժողովուրդ» օրաթերթին տեսչական մարմնից փոխանցեցին, որ սկսել են ստուգումներ անցկացնել պոչամբարի վթարի հանգամանքները պարզելու նպատակով։ Թե ինչ կբացահայտվի ստուգումներից հետո, ցույց կտա ժամանակը։