
«ԱՄՆ դեսպան Դեյվիդ Սաթերֆիլդը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ՝ կապված օրինագծի հետ, որի օգտին քվեարկել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը»,-նշվում է նախարարության Twitter-ի էջում:
Նշենք, որ պաշտոնական Անկարան դատապարել է բանաձևը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Փաստաթղթի ընդունման օգտին քվեարկել էր 405 մարդ, դեմ՝ 11-ը: