
Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից ընտրված Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը:
«Տասնյակ խորհրդարաններից հետո Հայոց ցեղասպանությունը ճանաչեց նաև ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը։
Մեր ցավը դարձավ այլ խորհրդարանների օրակարգի նյութ, քանի որ մեր երկիրը 105 տարուց ավել ուրանում է այն։
Հայոց վերքերը կարող է ամոքել միայն Թուրքիայի խորհրդարանը, որի անդամն եմ ես»,- գրել է նա: