ԱՄՆ հայամետ կոնգրեսական Ադամ Շիֆն ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի ընդունման վերաբերյալ Twitter-ում գրառում է կատարել՝ հրապարակելով Կոնգրեսում իր ելույթի տեսանյութը:
«Ներկայացուցիչների պալատը քվեարկեց Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին՝ քվեարկություն, որի համար պայքարել եմ 19 տարի, որին տասնամյակներ շարունակ սպասել են իմ հայ ու ամերիկացի ընտրողները: Մենք չենք մասնակցի ցեղասպանության ժխտմանը: Մենք չենք լռի: Մենք երբեք չենք մոռանա»,- գրել է կոնգրեսական Շիֆը:
Կոնգրեսում ելույթի ժամանակ Ադամ Շիֆը հուզվել է:
The House just voted to recognize the Armenian Genocide – a vote I fought for 19 years to make possible, that tens of thousands of my Armenian American constituents have waited decades to see.
— Adam Schiff (@RepAdamSchiff) October 29, 2019
We will not be party to genocide denial. We will not be silent. We will never forget. pic.twitter.com/R8Ex2lqYEb