
Կառավարությունը կքննարկի Արարատ Գրիգորյանին Վայոց ձորի մարզպետ նշանակելու հարցը։ Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության վաղվա նիստի օրակարգում:
Հիշեցնենք, որ մի քանի շաբաթ առաջ Վայոց ձորի մարզում տեղի ունեցած միջադեպից հետո Տրդատ Սարգսյանը հրաժարական էր տվել մարզպետի պաշտոնից: Հավելենք, որ Արամ Գրիգորյանը մինչ այս աշխատել է մարզպետարանում: