Ինչու փակվեց ՊՆ-ի կողմից մի քանի միլիոն դոլար արժողությամբ զենքի մատակարարման մրցույթը․ բացառիկ մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ տեղեկություններ են հայտնի դարձել ՀՀ ՊՆ-ի կողմից մի քանի միլիոն դոլար արժողությամբ զենքի մատակարարման մրցույթի փակվելու վերաբերյալ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ այդ մրցույթին մասնակցած ORSIS ընկերությունը բողոքարկել է փակվելու որոշումը, եւ հարուցվել է քրեական գործ:

Այժմ «Ժողովուրդ» օրաթերթը ճշտել է, որ ՀՀ ՊՆ կարիքների համար գիշերային եւ օպտիկական սարքեր մատակարարելու նպատակով կազմակերպված մրցույթում ԳՇ-ն առաջարկվել է զինված ուժերին` այդ տեխնիկան մատակարարի «ORSIS» ընկերությունը: Բայց ՊՆ-ում ներքին քննությամբ պարզում են, որ «ORSIS»-ի ներկայացրած սարքավորումները նախատեսված են ոչ թե ռազմական գործողություների, այլ որսորդության համար: Բացի այդ, պարզվում է, որ գլխավոր շտաբից «ORSIS»-ի ապրանքատեսակի տեխնիկական բնութագրում կեղծ տվյալներ են գրել` ապահովելու հենց այդ ընկերության առաջնահերթությունը: «ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ այս ընկերությունը սերտ առնչություն ունի ՌԴ նախկին փոխվարչապետ, Ադրբեջանին ռուսական զենքի մատակարարման երբեմնի համակարգող Դմիտրի Ռոգոզինի հետ: Այսինքն` ստացվում է, որ մեր ԳՇ-ն ադրբեջանամերձ ընկերության համա՞ր է կանաչ լույս վառում: ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը պարզաբանեց. «Իրավիճակով զբաղվում են իրավապահները, ուստի որեւէ մեկնաբանություն չեմ կարող տալ»»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա ահմարում։




Լրահոս