Ինչպիսին է եղել իրադրությունը Տավուշի սահմանամերձ գյուղում այս գիշեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշում երեկ հակառակորդը տարբեր տրամաչափի զենքերից կրակել է մի քանի գյուղերի և մարտական դիրքերի ուղղությամբ։

Պատասխան կրակից հետո հակառակորդը լռել է։

ArmLur.am-ը սահմանամեձ Բաղանիս համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանից հետաքրքրվել է՝ արդյոք կրակոցներից տուժել է խաղաղ բնակչությունը:

«Հակառակորդը կրակահերթ է իրականացրել Բաղանիսի դիրքերի վրա: Մեր գյուղի բնակիչներից ոչ-ոք չի տուժել»,- ասաց համայնքի ղեկավարը: Վերջինիս փոխանցմամբ՝ այս գիշեր իրադրությունը խաղաղ է եղել:

Լիդա Եղիազարյան




Լրահոս