«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ Գեղարքունիքի մարզի Մարտունու և Լոռու մարզի Չկալովի հեռուստակայանները սնող 10կՎ էլեկտրահաղորդման գծերի վերանորոգման աշխատանքներն իրականացնելու նպատակով ս.թ. նոյեմբերի 1-ին` ժամը 10:00-ից 16:00-ն հոսանքազրկվելու է Մարտունու հեռուստակայանը, իսկ
նոյեմբերի 2-ին` ժամը 10:00-ից 16:00-ն՝ Չկալովի հեռուստակայանը:
Նշված ժամանակահատվածում վերոհիշյալ հեռուստակայանների ընդգրկման գոտիներում գտնվող բնակավայրերում հեռուստատեսային ալիքների հեռարձակում չի իրականացվի:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն