
Դատական հայց` դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի դեմ: Արտակ Գալստյանը դիմել է ՀՀ վարչական դատարան` պահանջելով, որ դատարանը պարտադրի հանձնաժողովին՝ վերացնել անգործության հետեւանքով իր իրավունքի խախտումը եւ իր նկատմամբ դատավարական եւ նյութական էական կոպիտ խախտումների հիմքով դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցեն: Պարզեցինք, որ նման հայցով դատարան են դիմել նաեւ Հայկ Գալստյանն ու Վեներա Գալստյանը: