Ինչու են «Սպայկայի» մեքենաներին պահում Լարսի անցակետում. նախարարության պարզաբանումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացվել է «Սպայկա» ընկերության` պանրով բեռնված 2 մեքենան Լարսի մաքսային անցակետում պահելու վերաբերյալ: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի խոսնակ Աննա Օհանյանը:

«Նախարարության կողմից կապ է հաստատվել Հյուսիսկովկասյան մաքսատան պատասխանատուների հետ, որոնք տեղեկացրել են, որ մեքենային ժամանակավոր բաց չթողնման պատճառն այն է, որ անցակետի ռիսկերի կառավարման համակարգը ռիսկային է համարել բեռը` «պատժամիջոցների» ցանկով նախատեսված ապրանքներին պատկանելության տեսանկյունից: Ըստ վերջիններիս տեղեկատվության` նմուշն ուղարկվել է համապատասխան լաբորատորիա` բեռի ծագումնաբանությունը որոշելու նպատակով:

Լաբորատորիայի եզրակացությունը ստանալուց հետո կընդունվի համապատասխան որոշում տվյալ բեռի հետ կապված հետագա քայլերի վերաբերյալ»,- գրել է Օհանյանը:




Լրահոս