2020 թվականին կվերակառուցվի 22 մարզային դպրոց. նախարարը հրապարակել է ցանկ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2020 թվականի պետական բյուջեից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացված միջոցներով հիմնովին կնորոգվի և կվերակռուցվի 8 միջին մասնագիտական ուսումնական հաստատություն և 22 մարզային հանրակրթական դպրոց: Այս մասին Ազգային ժողովում գալիք տարվա բյուջեի քննարկման ժամանակ տեղեկացրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: Նախարարը նաև հրապարակել է դպրոցների ցանկը, որտեղ 2020 թվականին կապիտալ շինարարական աշխատանքներ են կատարվելու:

Այդ դպրոցներն են`
ՀՀ Արարատի մարզ – Դեղձուտի միջնակարգ դպրոց

ՀՀ Արմավիրի մարզ – Արգինայի միջնակարգ դպրոց

ՀՀ Գեղարքունիքի մարզ -Լեռնահովիտի միջնակարգ դպրոց
Շատջրեքի միջնակարգ դպրոց
Ջիլի միջնակարգ դպրոց
ՀՀ Լոռու մարզ – Մեդովկայի միջնակարգ դպրոց
Հագվու միջնակարգ դպրոց
ՀՀ Շիրակի մարզ – Արեգնադեմի միջնակարգ դպրոց
Բերդաշենի միջնակարգ դպրոց
Կապսի միջնակարգ դպրոց
ՀՀ Սյունիքի մարզ – Հարժիսի միջնակարգ դպրոց
Դարբասի միջնակարգ դպրոց
Կապանի թիվ 4 միջնակարգ դպրոց
ՀՀ Տավուշի մարզ – Կիրանցի միջնակարգ դպրոց
Դովեղի միջնակարգ դպրոց
ՀՀ Վայոց ձորի մարզ – Գոմքի միջնակարգ դպրոց
Չիվայի միջնակարգ դպրոց
Եղեգիսի միջնակարգ դպրոց
ՀՀ Կոտայքի մարզ – Ջրառատի միջնակարգ դպրոց
Կաթնաղբյուրի միջնակարգ դպրոց
ՀՀ Արագածոտնի մարզ – Լուսակնի միջնակարգ դպրոց, Գառնահովիտի միջնակարգ դպրոց

 

Նախարարը նաև տեղեկացրել է, որ 2019 թ. ՀՀ պետական բյուջեի հավելյալ մուտքերից 2,5 մլրդ դրամ է հատկացվել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներին, որի շրջանակում կատարվել են նախագծային աշխատանքներ: Կատարված նախագծերի իրագործումը կպահանջի շուրջ 28 մլրդ դրամ: Եթե հետագայում պետությունը հատկացնի նոր միջոցներ, դրանք կիրագործվեն:
Ռոբոտիկայի լաբորատորիաների համար 2018 թվականին լրացուցիչ գումարներ են հատկացվել` մոտ 800 մլն դրամ: Մինչև 2019 թվականի տարեվերջ դպրոցների 50 տոկոսն ապահովված կլինի «Արմաթ» լաբորատորիաներով, որոնցում աշխատող մասնագետների աշխատավարձի համար պահանջվող գումարները նախատեսված են 2020 թ. պետական բյուջեում:

Նախարարը նաև տեղեկացրել է, որ 2020 թվականին Հայաստանում կանցկացվի կենսաբանության միջազգային օլիմպիադան, որի կազմակերպման համար բազմաթիվ նոր լաբորատորիաներ են ձեռք բերվելու, որոնք հետագայում կտրամադրվեն հանրակրթական դպրոցներին:

Ընդհանուր առմամբ 2020 թվականի պետական բյուջեի նախագծում կրթության, գիտության, մշակույթի և սպրոտի նախարության համար նախատեսված է 21 ծրագիր, 176 միջոցառում, որոնց իրականացման համար առաջարկվում է հատկացնել 179 մլրդ 459 մլն դրամ: 2019 թվականի համեմատ գալիք տարվա հատկացումներն ավելացել են 20 մլրդ 572 մլն դրամով կամ 12,9 տոկոսով:




Լրահոս