ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Դրիֆթյորների» մեքենաները տեղափոխվել են ՃՈ պահպանվող հատուկ տարածք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 30-ին ճանապարհային ոստիկանության մայրաքաղաքը սպասարկող 1-ին սպայական գումարտակի ծառայողները պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել «Մերսեդես» և «Պորշ» մակնիշի երկու մեքենա, որոնց վարորդները, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ, Երևանի Մոնթե Մելքոնյան փողոցում, մեքենաներով, այսպես ասած՝ «դրիֆթել» են՝ վտանգելով երթևեկության այլ մասնակիցների կյանքն ու առողջությունը։

Վարորդները ենթարկվել են վարչական պատասխանատվության։

Հորդորում ենք, խստագույնս պահպանել երթևեկության կանոնները․ դա բխում է բոլորիս շահերից։




Լրահոս