ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարորդը չի ենթարկվել հրահանգներին. ծեծկռտուք ոստիկանի և վարորդի միջև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր, Երեւանի Արամի փողոցում Ճանապարհային ոստիկանները նկատել էին առանց համարանիշի մեքենայի, եւ հրահանգել կանգնել։ Irakanum.am-ի հրապարակված տեսանյութի համաձայն, սկսվել էր վիճաբանություն ու ծեծկռտուք ոստիկանների եւ մեքենայում գտնվող քաղաքացիների միջեւ:

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ բերման ենթարկված անձինք առանց հաշվառման համարանիշերի «Ֆորդ Մուսթանգ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորն են։

Ոստիկանության ծառայողներն առանց համարանիշերի մեքենան նկատել են մայրաքաղաքի Վարդանանց-Ալավերդյան փողոցների խաչմերուկում։ Վարորդը չի ենթարկվել մեքենան կանգնեցնելու վերաբերյալ ոստիկանների պահանջներին։

Ոստիկանները հետապնդել են և Արամի փողոցում հիշյալ մեքենան հարկադրաբար կանգնեցրել։ Վարորդը և ուղևորը բերման են ենթարկվել ոստիկանություն, իսկ մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Դեպքի վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում:




Լրահոս