Ստամբուլյան կոնվենցիայի քննարկումը մեկնարկեց. խորհրդարանում թեժ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահին խորհրդարանում ընթանում է ԵԽ ներկայացուցիչների հանդիպումը ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերով հանձնաժողովի եւ պետաիրավական հարցերով հանձնաժողովի ներկայացուցիչների, ինչպես նաև մի քանի այլ պատգամավորների հետ:

Ինչպես հայտնի է՝ հանդիպման թեման Ստամբուլյան կոնվենցիան է, եւ եվրոպացիները նպատակ ունեն ներկայացնել դրա դրույթները:

Սակայն մենք տեղեկացանք, որ հանդիպմանը հանձնաժողովների ոչ բոլոր անդամներն են ներկա, իսկ քննարկումները բավական թեժ են անցնում, պատգամավորները բավական ակտիվ են, եւ կանխատեսվում է, որ նիստը բավական երկար է տևելու:

Նիստին ներկա են միայն պատգամավորներ ԲՀԿ-ից և «Իմ քայլից», իսկ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից ներկաներ չկան:




Լրահոս