Beeline-ըերկարաձգում էՀայաստանն այցելող զբոսաշրջիկների համարակցիան, որի շրջանակումերկրի հյուրերը կարող են օգտվել Beeline-ի 4GWi-Fiմոդեմիցև ինտերնետից ամբողջ ճանապարհորդության ընթացքում:
Ակցիայի շրջանակում հասանելի են Drive կանխավճարային սակագնային պլանները՝ 50, 80 և 100 ԳԲ ինտերնետի ծավալներով, որոնց արժեքն է համապատասխանաբար 5500, 7500 և 10500 դրամ: Ըստ առաջարկի՝ հաճախորդը պետք է վճարի 20000 դրամի չափովերաշխիքային գումար, որը նա հետ կստանա՝ մոդեմը վերադարձնելիս: Մոդեմը տրամադրվում է մինչև 30 օր ժամկետով:
«Բազմաթիվ զբոսաշրջիկներ արդեն օգտվել են մեր այս առաջարկից և, տեսնելով ակցիայի պահանջարկը,կայացվեց որոշում այն երկարաձգելու:Զբոսաշրջիկներին միշտ չէ, որ մի քանի օր կամ շաբաթ օգտագործելու համար հարմար է մոդեմ ձեռք բերելը և Beeline-ը` ցանկանալով խթանել զբոսաշրջիկության բնագավառը Հայաստանում, կշարունակի մեր երկրի հյուրերին տրամադրել ինտերնետից օգտվելու պարզ, հարմար և շատ շահավետ տարբերակ», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Առաջարկը հասանելի է Beeline-ի բոլոր վաճառքի և սպասարկմանգրասենյակներում: Ակցիան կգործի մինչև 2020թ. փետրվարի 29-ը:
Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին կամ Beeline-ի մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակում։